News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հարվարդի համալսարանի գիտնականները, որոնք երեք տարի առաջ աշխարհի ամենափոքր թռչող ռոբոտն են ստեղծել՝ RoboBee-ն, իրենց ստեղծագործությանը ջրի տակ լողալ են «սովորեցրել»:

Ռոբոտին լողալ «սովորեցնելիս» ամենադժվարը եղել է սուզվելը. չափազանց փոքր քաշը (100 միլիգրամ) թույլ չի տվել հաղթահարել սուզվելու գործընթացը: Արդյունքում մասնագետները ստիպված են եղել «մեղվի» թեւերին հատուկ նյութ քսել:

Ըստ LifeNews-ի, գիտնականները խոստովանում են, որ ռոբոտի ամենամեծ թերությունը շարունակում է մնալ սնուցման աղբյուրից դրա կախվածությունը. թեթեւ քաշով «մեղվի» վրա մարտկոց տեղադրելն առայժմ անհնար է, այդ պատճառով ստիպված են ռոբոտին էներգիա հաղորդել հատուկ լարի օգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ