News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն հարցում է ուղղել ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին: Հարցման տեքստը Բուայեն հրապարակել է Facebook-ի իր էջում:

Կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին առաջարկել են  էթնիկ-կրոնական մոտիվներով հանդիպել 15 հազար հոգու հետ: Հանդիպումը, ըստ Բուայեի, կայացել է մարդու իրավունքների մայրաքաղաք Ստրասբուրգում: «Միլիոնավոր ձայներ ընդդեմ ահաբեկչության» անվանումով հանդիպմանը մասնակցել են քաղաքացիներ Ֆրանսիայից եւ Գերմանիայից, ինչպես նաեւ Բելգիայից եւ Շվեյցարիայից:

«Հանդիպման առիթով, որի ընթացքում կանայք եւ տղամարդիկ նստել են դահլիճի տարբեր ծայրերում, էրդողանը Եվրոպայի երկրներում ապրող թուրքերին կոչ է արել պահպանել իրենց մշակույթը՝ այդպիսով դիմակայելով ձուլմանը: Նախագահ էրդողանի՝ 2 ժամ տեւած ելույթը լի էր իսլամիստական եւ ազգայնական բովանդակությամբ կոչերով: Նա հիշատակեց նաեւ ահաբեկչության մասին, բայց չմեղադրեց ԻԼԻՊ-ին:

1915 թվականի փախստականների ժառանգները, որոնք ներկայում բնակվում են ֆրանսիական հողում, ստիպված են հանդուրժել ամբողջ Եվրոպայից թուրք ազգայնականների ժամանումը՝ համընդհանուր անտարբերության ֆոնին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիան դեռեւս չի ճանաչել Ցեղասպանությունը: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս կարող էր այդպիսի հանդիպումն անցկացվել մեր երկրում: Կցանկանայի իմանալ Կառավարության դիրքորոշումը ֆրանս-թուրքական հարաբերությունների շուրջ»,- ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ