News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունից՝ ամերիկյան զինվորականների կողմից աֆղանական Քուրդուզ քաղաքի հիվանդանոցի ռմբակոծության համար: ՌԻԱ Նովոստիի փոխանմամբ, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

«Այսօր առավոտյան նախագահ Օբաման զանգահարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ Ջոաննա Լյուին, որպեսզի ներողություն խնդրի եւ ցավակցություն հայտնի հիվանդանոցի անձնակազմի եւ հիվանդների զոհվելու առիթով, որոնք զոհվել կամ վիրավորվել են Քունդուզում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օդից սխալմամբ իրականացված հարվածների հետեւանքով»,- ասել է Էռնեստը:

Ավելի վաղ Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Քեմփբելը խոստովանել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ռմբակոծել են Քունդուզի հիվանդանոցը, բայց դա արել են «սխալմամբ»: Միջադեպը հետաքննում են Պենտագոնն ու ՆԱՏՕ-ն, համատեղ հետաքննություն են սկսել նաեւ ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի ներկայացուցիչները:

Քունդուզում գտնվող «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հիվանդանոցը, որում շուրջ 200 մարդ է եղել, մասնակի ավերվել է հոկտեմբերի 3-ին իրականացված ռմբակոծության հետեւանքով: 22 մսարդ է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ