News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շնորհավորում է էջմիածինցիներին քաղաքի տոնի կապակցությամբ՝ ցանկանալով առողջություն եւ խաղաղություն: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում գեներալը դժվարացավ ասել, թե քաղաքի բնակչության համար ինչքանով է օրը տոնական:

«Ես որ ասեմ հա, կամ չէ, դու կարող ա չհավատաս: Դու լրագրող ես, ավելի լավ չի՞ դու տենաս, դու էլ մեկնաբանես: Դուք ինքներդ կտեսնեք ժողովուրդը տոնում է, թե չի տոնում», -ասաց Մանվել Գրիգորյանը՝ նշելով, որ քաղաքի բոլոր կարեւոր իրադարձություններին ինքը պարտադիր մասնակցություն ունենում է:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ մարդկանց ուրախությունը միայն փողի մեջ չէ, մարդ պետք է հոգով ուրախ լինի:

Գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով էլ՝ այսօր Էջմիածնում իսկապես տոն է, եւ օրը պետք է անպայման ուրախ անցկացնել:

«Էսօր պրազդնիկ ա, պիտի ուրախ, զվարթ լինենք: Իրար հետ ենք լինելու, կտենաք՝ ինչքան լավ ա անցնելու, բոլորով գնալու ենք նշելու»,-ասաց գեներալը՝ չնշելով, կոնկրետ որտեղ են տոնելու Էջմիածնի օրը:

Տպել
Ամենաշատ