News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե  պատերազմ սկսվի, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մարտի դաշտ է գնալու իր թոռնիկի՝ փոքրիկ Վազգենի հետ:

«Վազգենը զինվոր ա, պատանի երկրապահ ա, կրտսեր սերժանտ ա, որ պատերազմ լինի, ո՞նց չի գնալու, ես եմ տանելու հետս: Ես որ գնամ, ինքը պիտի առաջս լինի»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը՝ նշելով որ այժմ հայրենիքը պաշտպանում են այն զինվորները, որոնց ծնողներին ժամանակին ինքն էր պաշտպանում:

«Ես երբ 90-ն թվին գնացի պատերազմ, Կարենս 13 տարեկան էր ու հետս էր: Հիմա Վազգենս ումի՞ց ա ավել, եթե իր հորն ու մորը պաշտպանի, խալխը պիտի պաշտպանի՞»,- ընդգծեց նա:

Նշենք, որ այսօր Էջմիածնում նշում են քաղաքի 2700-ամյակը: Քաղաքի տոնին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այլ հյուրեր եւ էջմիածինցիներ:

Տպել
Ամենաշատ