News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չնայած ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի առարկություններին՝ էթիկայի գրասենյակը անցկացրած հետաքննության ավարտին 70-էջանոց զեկույց է հրապարակել այն մասին, թե վճարել է արդյոք Ադրբեջանը Կոնգրեսի օրենսդիրների՝ Բաքու կատարած այցելությունների համար։ Զեկույցը հրապարակվել է ավելի քան 1000 էջով, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Զեկույցը հրապարակվել է՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի առարկություններին։ Հանձնաժողովում շարունակում են աշխատել այդ թվում այն կոնգրեսականները, որոնք վճարումներ են ստանում Ադրբեջանի նավթային ոլորտի հետ կապ ունեցող դոնորներից։ Հիշեցնենք, որ ակադեմիական շրջանակների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մի խումբ Էթիկայի հանձնաժողովին կոչ է անում հրապարակել անկախ հետաքննության արդյունքները։ Հուլիսի 31-ին Հանձնաժողովը հայտարարել էր, որ իր սեփական հետաքննությունը օրենսդիրների եւ նրանց աշխատակիցների կողմից ոչ մի խախտում չի հայտնաբերել, եւ հրաժարվել էր հրապարակել Էթիկայի գրասենյակի զեկույցը։

Այցելությունների շուրջ վեճերն ի հայտ էին եկել 2015թ. մայիսի 13-ին The Washington Post-ի տարածած հաղորդագրությունից հետո, որում ասվում էր, որ Էթիկայի գրասենյակը գաղտնի հետաքննություն է վարել, որի համաձայն՝ օրենսդիրներն ու նրանց աշխատակիցները դեպի Բաքու անվճար այցելությունների, մետաքսե շարֆերի, հախճապակե թեյամանների եւ 2500-10 000 դոլար արժողությամբ ադրբեջանական գորգերի տեսքով հարյուր հազարավոր դոլարներ են ստացել։ Հաղորդվում էր նաեւ, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ԱՄՆ-ում գրանցված ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցով 750 000 դոլար է փոխանցել, որպեսզի թաքցնի կոնֆերանսի մասնակցության ֆինանսավորման աղբյուրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ