News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պայմաններում անիմաստ եմ համարում ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտնին զանգահարելը։ Այս մասին Ճապոնիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հավանական չի համարում Ռուսաստանի կողմից այնպիսի քայլերի իրականացումը, որոնք բախումների հետեւանք կդառնան։  Էրդողանը շեշտել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային սահմանների խախտման հետ կապված ՆԱՏՕ-ն արտահերթ ժողով է արել, որը ցույց է տալիս գործի լրջությունը։

«Մոսկվայում Կուրբան բայրամից մեկ օր առաջ Պուտինի հետ երկար խոսել եմ։ Դրանից հետո արդեն գիտեք, թե ինչեր տեղի ունեցան։ Սիրիայում ռուսական գործողություններից անմիջապես հետ էլ խոսել եմ։ Դրանից հետո տեղի ունեցան օդային տարածքի խախտումները։ Այսքանից հետո որեւէ իմաստ չեմ տեսնում զանգել Պուտինին»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե ռուսական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումների եւ Սիրիայում այսպես ասած «ըննդիմությանը» հարվածելու հարցով կխոսի Պուտինի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ