News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե երեք օրվա ընթացքում մենք բոլորս փողոցում լինենք եւ ժողովրդական անհնազանդության գործողություններ իրականացնենք, կտապալենք Սերժ Սարգսյանի եւ իշխող ՀՀԿ-ի իշխանությունը։ Այդ մասին հոկտեմբերի 8-ին, խորհրդարանում հայտարարել է  «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Պետք է  մինչեւ հանրաքվեի անցկացումն ընկած ժամանակահատվածն օգտագործել իշխանության տապալման համար։ Պետք չէ գնալ այն քվեարկությանը, որի արդյունքները ժողովրդի պարտությանն են հանգեցնելու։ Մեզ դարձյալ կասեն, որ մեր  «Ոչը» չի անցել։  Հանրաքվեի արդյունքները կկեղծվեն», - ընդգծել է Փոստանջյանը՝ հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական ուժերի եւ առանձին վերցրած քաղաքական գործիչների հետ խորհրդակցություններ է անցկացնում։

Իր հերթին խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ իմաստ չունի ռեպլիկներով պատասխանել Փոստանջյանի հայտարարությանը.  «Իմաստ չունի, թող ամբողջ պատասխանատվությունը նրա վրա ընկնի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ