News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, շատ է հավանել Էջմիածնում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, բացված Սպարապետի կիսանդրին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա շնորհակալություն հայտնեց Էջմիածնում Սպարապետի կիսանդրին տեղադրելու նախաձեռնության հեղինակներին: 

«Շատ լավ արձան է, նույնիսկ հեռվից երեւում է: Շնորհակալ եմ բոլորից եւ շնորհավորում եմ Էջմիածնի տոնի կապակացությամբ»,-ասաց սպարապետի մայրը:

Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացմանը ներկա էին նաեւ նրա երկու եղբայրները՝ Արմեն եւ Արամ Սարգսյանները:

Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար շատ հաճելի է, որ Էջմիածնի նման քաղաքում արդեն Սպարապետի կիսանդրին կա:

«Մարդկային կյանքը կատարած աշխատանքով է գնահատվում, իսկապես, բացակայությունը չի նշանակում մարդու բացակայություն: Կան մարդիկ որոնք ողջ են, սակայն բացակայում են, իսկ Վազգենը երկար-երկար կմնա ժողովրդի հիշողության եւ պատմության մեջ, իր վաստակով, իր կատարած աշխատանքով»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նշենք, որ Վազգեն Սարգսյանի կիսանդրու հեղինակը ճարտարապետ Ռուբեն Նալբանդյանն է: Այն կերտել են համայնքի բյուջեի միջոցներով:

Հիշեցնենք, որ կիսանդրու բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ այլ հյուրեր:

Տպել
Ամենաշատ