News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տարածքից դուրս ապրող Թուրքիայի քաղաքացիների համար հոկտեմբերի 8-ից սկսվել են խորհրդարանական ընտրությունները։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունները երկրից դուրս ապրող Թուրքիայի քաղաքացիների համար արդեն սկսվել է, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 25-ը։  Արտերկրում ապրող Թուրքիայի քաղաքացիները կարող են մասնակցել ընտրություններին՝ այցելելով թուրքական ներկայացուցչություններ, իսկ սահմաններում տեղակայված ընտրական կետերը կգործեն մինչեւ նոյեմբերի 1-ը։

Ընդհանուր առմամբ, 54 երկրում 113 ներկայացուցչությունում քվեատուփեր են տեղադրվել։ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով արտերկրում գտնվում է ընտրության իրավունք ունեցող 2 մլն 895 հազար քաղաքացի։

Նշենք, որ Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիս 7-ին, որի արդյունքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի հավաքել բավարար ձայներ՝ միանձնյա կառավարություն կազմելու համար եւ վիժեցրել է կոալիցիոն կառավարություն կազմելու փորձերը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2015-ի նոյեմբերի 1-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ