News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի ամենահարուստ քաղաքացին՝ Ջորջե Պաուլու Լեմանը, երազում է գնել ամերիկյան Coca-Cola ընկերությունը եւ աշխատանքից ազատել բոլոր աշխատակիցներին, հաղորդում է Business Insider պորտալը։

Ներկայումս Լեմանն արդեն վերահսկում է Burger King, Kraft, Stella Artois եւ Heinz ընկերությունները։ Միաժամանակ Լեմանը լրջորեն մտածում է զովացուցիչ ըմպելիքների ամերիկյան արտադրողին՝  Coca-Cola ընկերությունը գնելու մասին, որի արժեքը գնահատվում է 178,2 միլիարդ դոլար։

«Մենք կցանկանայինք ձեռք բերել Coca-Cola-ն։ Կարծում եմ, որ ընկերությունը կարող է աշխատել նաեւ 200 հոգով», — կատակել է նա, փոխանցում է Gazeta-ն։ 

Ներկայումս Coca-Cola-ն ավելի քան  100 000 աշխատակից ունի։ Պարբերականը նշում է, որ  76-ամյա միլիարդատերը չի խորշում զանգվածային կրճատումներից, որոնք հաճախ հաջորդում են գործարարի խոշոր գործարքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ