News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է՝ ռուսական գազի գնումներից հրաժարվելու հավանականության վերաբերյալ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունների մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Կրեմլը հույս ունի պահպանել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը, իսկ Սիրիայում ռազմական գործողությունը դիտարկում է որպես օգնություն Թուրքիայի սահմաններին անվտանգության ապահովմանը, հիշեցնելով, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ջանքերը չեն հանգեցրել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների կրճատմանը, որոնք վերջին  մեկ տարվա ընթացքում, հակառակը, բազմապատկվել են:

«Նախագահն անկասկած տեղյակ է պարոն Էրդողանի տվյալ արտահայտություններին: Մենք ավանդաբար բարձր ենք գնահատում Թուրքիայի հանրապետության հետ մեր երկկողմանի հարաբերությունները, եւ անկեղծորեն հույս ունենք , որ այդ հարաբերություներն այսուհետ նույնպես վերընթաց զարգացում կունենան՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էրդողանի նախանշած ծրագրերին համապատասխան»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է , որ «դա փոխշահավետ համագործակցություն է ու համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին»,- փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նա նշել է, ոչ Սիրիայում ռազմական գործողությունը օգնում է անվտանգություն ապահովել Թուրքիայի սահմաններին , ինչը չի հաջողվել անել ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ռմբակոծություններով: «Ինչ վերաբերում է Սիրիայում ՌԴ գործողություններին, ապա  այդ գործողությունների նպատակն է նպաստել Սիրիայի արաբական հանրապետության տարածքային ու քաղաքական ամբողջականության պահպանմանը, դրանով իսկ աջակցելով կայունության ու անվտանգության ապահովմանն այս տարածաշրջանում , որը սահմանակից է հենց Թուրքիայի հանրապետությանը»,- արձանագրել է Պեսկովը: Նրա կարծիքով, «այս առումով Ռուսաստանն անկասկած նպաստում է  Թուրքիայի սահմաններին  կայունության ու անվտանգության ամրապնդմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ