News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ Կոպենհագենում, երբ Հայաստանի ազգային հավաքականը պետք է անցկացներ «Եվրո 2016»-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը, մի խումբ հայերով մարզադաշտի դիմաց ոգեւորված խոսում էինք հավաքականի առաջիկա հաջողությունների մասին: Որոշեցինք մեկ տարի անց գալ Ֆրանսիա՝ հավաքականի վերջին արտագնա խաղին՝ նշելու մեր թիմի՝ պատմական խմբից դուրս գալը: Արդեն երազում էինք «Եվրո 2016»-ի մասին: Ինչո՞ւ ոչ: Առաջին անգամ խմբից դուրս կարող էին գալ միանգամից երեք թիմ: Հավաքականի առաջատար ֆուտբոլիստերը հանդես էին գալիս լավ ակումբներում: Ինչո՞ւ չերազել…

Անցավ մեկ տարի: Մենք հայերով կրկին հանդիպեցինք, այս անգամ Նիսում: Կոպենհագենի հայերից շատերը չէին ժամանել: Որոշները անձնական խնդիրների պատճառով, մի մասի մոտ էլ հավատն ու եռանդ են կորել: Ով էլ եկել էր, եկել էր զուտ զգացողությունների համար, քանի որ երբ հավաքականի կողքին ես լինում դրսի խաղերին, հայերի միասնականությունն ավելի է ոգեւորում, հատկապես դրսում ապրողների համար:

Այժմ էլ Նիսով քայլում ես ու ամենուր լսում հայերեն խոսակցություններ՝ հա՞յ եք, վայ ինչ լավ է, Մոնակո եղե՞լ եք, խաղի տոսմեր ունե՞ք…

Հավաքականը ժամանեց օդանավակայան: Դիմավորող երկրպագուներ չկային: ՖԱՖ-ի հետ ժամանած 50 երկրպագուները մեծ դժվարությամբ կարողացան մտնել մարզադաշտ: Անգամ այսօր՝ խաղից առաջ, տոմսերի խնդիր կա: Երեք քաղաքով զբոսնելիս մեզ մոտենում էին եվրոպայաբնակ հայեր, խնդրում աջակցել իրենց հայկական տրիբունայում տոմսեր գնելու հարցում:

Տոմսերը թանկ չեն 15-65 եվրո: Հայերի տրիբունայում նստելն է դժվար՝ հատկապես դրսի հայերի համար:

Ֆրանսիա – Հայաստան խաղը դիտելու եկել են մոտ 70 հայեր Հայաստանից, Ֆրանսիայի այլ քաղաքներից ու Եվրոպայի երկրներից: Բայց հաշվի առնելով Նիսի աշխարհագրական դիրքը, մրցակցի անունը, երկրպագուների թիվը պետք է ավելի շատ լիներ: Տպավորությունն այնպիսին է, որ  35 000 նստատեղ ունեցող մարզադաշտն այդքան էլ լի չի լինելու հայ երկրպագուներով: Հիմնականում ակտիվ են Նիսի հայերը: Անգամ հայ լրագրողներ չկան խաղին: Չեխիայում, Դանիայում ավելի շատ էինք: Կմտածեք ընկերական խաղ է, բայց ոչ՝ Գերմանիայում էլ էր ընկերական խաղ, բայց այսպես չէր:

Մեկ տարի առաջ Մարսելի քաղաքապետը դիմել էր Ֆրանսիայի Ֆուտբոլի  ֆեդերացիային, որպեսզի Ֆրանսիա – Հայաստան հանդիպումն անցկացվեր հայաշատ Մարսելում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, բայց խնդրանքը մերժվեց եւ Նիսի նորակառույց «Ալիանց Ռիվիերա» մարզադաշտն այսօր կհյուրընկալի խաղը: 

Մարզադաշտը 21-րդ դարի կառույց է՝ էլեկտրաէներգիան ստանում են արեւից, ամեն բան նորացված է: Ունի մի մեծ թերություն՝ այն Նիսից դուրս է գտնվում: Առաջին օրը, երբ այցելեցինք մարզադաշտ, կիրակի էր: Վերջին ավտոբուսը մեկնեց ժամը 19.00-ին: Թե ինչպես մենք հասանք քաղաք միայն Աստված գիտի: Միակ հնարավոր տարբերակը «ավտոստոպն» էր: Մի կողմ դնելով վախը՝ դիմեցինք այդ քայլին: Մեքենայում իմացանք, որ Ֆրանսիայում «ավտոստոպն» այդքան էլ ընդունված բան չէ, պարզապես մեր բախտը բերեց:

Նիսում խաղից առաջ ուժեղ ջրհեղեղ էր եղել: Լազուրյան ափի քաղաքներում տասնյակ մարդիկ էին զոհվել, այդ պատճառով այսօր կլինի լռության րոպե:
Խաղից առաջ մամուլի ասուլիսին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշեց, որ մեր թիմում արժե վախենալ Մխիթարյանից, նշեց նրա հարձակողական ուժի մասին: Նա երեւի չի դիտել հավաքականի վերջին խաղերը: 

Այդ պահին ցանկացա ասել, որ Մխիթարյանը օգնում է պաշտպաններին քանդել, այլ ոչ թե կառուցել հարձակումը: Հենց դա է ուզում մեր ավագից ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Այս խաղից առաջ էլ կրկին հնչեցին ֆուտբոլիստների անուններ, որոնք չեն հրավիրվում, ում փոխարեն Փյունիկի ոչ փորձառու ֆուտբոլիստներն են գալիս, բայց պատասխաններն իհարկե նույն էին՝ ուրեմն այդպես է պետք: Այդպես է պետք, գուցե եւ այդ պատճառով է, որ այսօր ունենք այն ինչ ունենք:

Ֆրանսիայի բոլոր շրջանները յուրահատուկ են, բայց ամենից հայտնին երեւի թե հենց Լազուրյան ափն է: Երկրպագուների հետ խոսելիս շատերն ասում են՝ ինչ լավ է այստեղ է խաղը, լավ ման եկանք: Անկեղծ ասած, ես կիսում եմ այդ կարծիքը: Նիսը մի վայր է, ուր պետք է այցելի յուրաքանչյուր ճամփորդել սիրող մարդ: Պետք է տեսնել, թե ինչու են բոլոր հայտնի մարդիկ ձգտում այստեղ տուն ունենալ, ինչու են ռուս երիտասարդ աղջիկներն իրենց ողջ գումարները ծախսում այստեղ հանգստանալու վրա եւ ինչու են այս վայրն անվանում դրախտ: 

Իսկ ես դրախտում ծովի ափին նստած մտածում եմ, որ եւս մեկ մրցափուլ անհաջող անցավ: Մի տեսակ առաջիկա մրցափուլի հանդեպ էլ հավատը մեծ չէ, չնայած ասում են՝ լավատես մարդ եմ: Մի տեսակ դատարկություն եմ զգում Լազուրյան ափին նստած: Արդեն 20 տարի է սպասում եմ, թե երբ մեր փողոցում էլ գարուն կգա: Այն դեռ չի գալիս, աշունն է եկել, իսկ ինչ կլինի Ալբանիայի խաղից հետո, մնում է միայն սպասել: Գնամ կոպեկ գցեմ ծովը, գուցե այստեղ կրկին լինեմ մեր թիմի հետ…

Վերա Մարտիրոսյան՝ Նիսից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ