News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոնակոյի իշխանական կառավարության որոշմամբ, երկրի խանութներում եւ սուպերմարկետներում մոտ օրերս կդադարեցվի անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը. դրանց փոխարեն գնորդներին կառաջարկվեն գործվածքե պայուսակներ։ Պոլիէթիլենային տոպրակների տրամադրման արգելքը պիտի  ուժին մեջ մտներ 2016 թվից, բայց տեղի սուպերմարկետները որոշել են հրահանգն ավելի շուտ կատարել, փոխանցում է Kedem-ը։

Այս քայլը մեկն է այն բնապահպանական արշավի միջոցառումներից, որն ուղղված է շրջակա միջավայրում աղբի քանակության կրճատմանը։ Բացի այդ,  2016 թվին երկրում կարգելվի միանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը, իսկ  2019-ին բոլոր սննդամթերքները կվաճառվեն թղթե, կենսաքայքայվող տոպրակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ