News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի ավագանին այսօր` հոկտեմբերի 8–ին, հավանություն տվեց մշակութային չորս գործիչների Երեւանում բնակարաններ նվիրաբերելու որոշմանը։

Ավագանու անդամների մեծ մասի կողմ քվեարկությամբ որոշվեց բնակարաններ նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

Դեմ քվեարկեցին միայն ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներից մի քանիսը:

Ավագանու որոշմամբ բնակարաններ նվիրաբերվեցին նաեւ 30 ազատամարտիկի ընտանիքների, որոնցից 23-ը զոհված ազատազմարտիկի ընտանիքներ են, 7-ը՝ պատերազմին մասնակցածներ եւ վիրավորներ:

Տպել
Ամենաշատ