News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գրականության Նոբելյան մրցանակը ստացել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչը:

«Մեր ժամանակների տառապանքների ու դժվարությունների մասին նրա պոլիֆոնիկ ստեղծագործությունների համար»,-ասված է Նոբելյան կոմիտեի ձեւակերպման մեջ:

Բելառուս գրողը համարվում էր այս տարվա մրցանակաբաշխության հիմնական ֆավորիտը, հայտնում է Gazeta-ն:

67-ամյա Ալեքսիեւիչը հայտնի է իր «Պատերազմը կնոջ դեմք ունի» «Ցինկից տղաներ» «Չեռնոբիլյան աղոթք», «Սեքնդ հենդի ժամանակները» գրքերով: Դրանք գեղարվեստավավերագրական արձակի նմուշներ են՝ ուշ ԽՍՀՄ-ի ու հետխորհրդային դարաշրջանի կյանքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ