News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիգերի արտգործնախարար Այչատու Բուլամա Կանեին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին ներկա գտնվելու համար։ Նախարարը, նշելով, որ խորհրդանշական է ընդունել Նիգերից Հայաստան ժամանած առաջին պատվիրակությանը, հավելեց, որ այս այցը հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու շուրջ քննարկումներ ունենալու համար:

Նախարար Նալբանդյանը ցավակցություն հայտնեց Նիգերի ԱԳ նախարարին Մեքքայում՝ հաջի ընթացքում, տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով Նիգերի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար` Նիգերի արտգործնախարարը իր գոհունակությունը հայտնեց Երեւանում գտնվելու եւ Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման շուրջ քննարկումներ ունենալու կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Նիգերի արտգործնախարարը ներկայացրեց տարածաշրջանում «Բոկո հարամ» եւ այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ