News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կմասնակցի նախագահական ընտրություններին, եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը չանցնի: Այս մասին նա նշել է NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում, որտեղ անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններին եւ «Ոչ»-ի ճակատին։

Պարոն Սարգսյան, Ձեզ ե՞րբ կտեսնենք ակտիվ քաղաքականության մեջ։

Ես միշտ էլ ակտիվ քաղաքականության մեջ եմ, պարզապես չգիտեմ՝ Դուք ակտիվ քաղաքականություն ասելով ի՞նչ նկատի ունեք։

Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Մասնակցելո՞ւ եք։

Միանշանակ թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին, թե Սահմանադրական հանրաքվեի գործընթացին մասնակցելու եմ։ Չի կարող քաղաքական կուսակցությունը երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից դուրս լինել։ Ուղղակի կան խնդիրներ, որոնք գնահատվում են մարդու փողոց դուրս գալով, հրապարակում հայտնած տեսակետով։ Կա քաղաքական ժամանակահատված, երբ պարտադիր չէ փողոցում լինել։ Մեր քաղաքական փորձառությունը ցույց է տվել, որ մարդիկ փողոցում ակտիվ են լինում նախագահական ընտրությունների ժամանակ, երբ կա մարդու փոփոխություն։

Եթե հանրաքվեով ընդունվի նոր Սահմանադրության նախագիծը, ի՞նչ եք պատրաստվում անել։

Միանշանակ ամբողջ ներուժը դրվելու է խորհրդարանական ընտրությունների վրա։ Ես հակված եմ, որ այս փոփոխությունները չպիտի անցնեն, որովհետեւ ոչ միայն բացարձակ դրա ժամանակը չէ, այլեւ կոպիտ սխալ է, երբ կա Ղարաբաղյան չլուծված հիմնահարց, Մինսկի խումբ, որը բանակցային գործընթաց է վարում, ունենալ երկրի ղեկավար, որը պիտի իր ամեն խոսքը Ազգային ժողովի հետ ճշտի, իսկ այդ Ազգային ժողովի գործունեության ընթացքը, խորհրդարանական հանրապետության արդյունքները մենք տեսել ենք առաջին Հանրապետության ժամանակ։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ եղավ Դաշնակցության հետ։ Այնպես որ ես կատեգորիկ դեմ եմ փոփոխություններին, համարում եմ վնասակար գործունեություն, եւ ամեն ինչ անելու եմ, որ ոչ ասողների թիվը մեծանա։

Պարոն Սարգսյան, Սահմանադրական փոփոխությունների դեմ այսօր պայքարում է «Ոչ»-ի ճակատը, նոր նախագծին դեմ է նաեւ երկրորդ նախագահը։ Հնարավո՞ր է՝ նրանց հետ համագործակցեք։

Ես չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանն ում է միանում, ինչ տեսակետներ է հայտնում։ Միանշանակ, այդ մարդը հիշողության կորուստ ունի, մոռացել է՝իր ժամանակներում ինչ էր կատարվում, այսօր տեսակետներ է հայտնում։

Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատին, մեր կուսակցությունը հստակ դիրքորոշում է հայտնել․ մենք համագործակցում ենք այն ուժերի հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություններ։ Մենք դեմ ենք ԵՏՄ-ին անդամակցությանը, քանի որ մեր ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում։ Բացի դրանից, մենք չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք որոշակի մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի ժամանակ, կամ Մարտի 1-ից հետո կոալիցիայի մաս են կազմել։ Մնացած բոլոր ուժերի հետ համագործակցում ենք։

Միայն «Ոչ»-ի շուրջ համագործակցելը ոչինչ չի տա։ Մեր կուսակցությունը երկրում ձեւավորված բոլոր միավորումների եւ դաշինքների անդամ է եղել։ Այդ դաշինքները հաջողություն են ունենում, երբ գաղափարական ընդհանրություններ ունեն, հակառակ պաագայում, միայն մեկ հարցի շուրջ համախմբվելով, արագ փլուզվում են։ Մենք փորձ ունենք եւ չենք գնա նորից նույն ճանապարհով։

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ