News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, ամաչում է որդու արարքի համար: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, տիկին Ջուլիետան նշեց, որ Վահանին այդ քայլի համար երբեք չի ներելու, նրա խոսքով՝ իր որդուց, հարսից ու թոռնիկից արդեն 1 ամսից ավելի է` տեղեկություն չունի:

«Մինչև հիմա շոկային վիճակում եմ, ամաչում եմ նրա արարքի համար, որովհետև ես իրեն այդպես չեմ դաստիարակել, նա 5 տարեկան երեխա չէր, որ գնաց նման քայլի»,-ասաց Ջուլիետա Վիրաբյանը` նշելով, որ վաղուց էր կապը խզել որդու ընտանիքի հետ, որովհետեւ «իրեն նեղացրել էին»։

Նշենք, որ 2015թ. սեպտեմբերին գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանը կնոջ ու երեխայի հետ փախել է Ադրբեջան, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։ Նրա նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել:

Մինչեւ Ադրբեջան փախչելը՝ Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իրեն ծեծի է ենթարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ինչն ավելի ուշ ոստիկանությունը հերքել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ