News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։

Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու եւ կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու եւ վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաեւ նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը եւ զբաղվածության խթանմանը։ 

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից. ծրագրի առաջին փուլում շուրջ 350 երիտասարդներ եւ ուսանողներ Հայաստանի ողջ տարածքից  հնարավորություն  կստանան  մասնակից  լինել  «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին։ Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ընտրել 70 ակտիվ, նախաձեռնող եւ բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, որոնց  համար կկազմակերպվի հատուկ մասնագիտական դասընթաց «Ինչպես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով:   Ծրագրի երրորդ փուլը կլինի արդեն թվով 15-20 հաջողակների համար, ում կաջակցեն հիմնել եւ վարել սեփական բիզնեսը:

«Մենք կարեւորում ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ հաջող համագործակցությունը եւ հավատացած ենք, որ այս ծրագիրը նույնպես կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում»,- նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՀԳՀՄ-ն իր երախտագիտությունն է հայտնում Beeline-ին, որի շնորհիվ ՀՀ-ում էականորեն կբարելավվի երիտասարդության մրցունակության խնդիրը, կհիմնվեն նոր բիզնեսներ եւ կձեւավորվի երիտասարդ մենեջերների նոր էշելոն: Beeline–ը մշտապես դրսեւորում է կորպորատիվ պատասխանատվություն ՀՀ-ում առկա տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք իրականացվում են կոնֆերանսների կազմակերպման, հետազոտությունների իրականացման եւ թրեյնինգների անցկացման միջոցով», - նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ ծրագրի առաջին փուլի ընթացքում բոլոր մասնակիցներն լրացնում են հարցաշարեր, որոնք նպատակ ունեն բացահայտել երիտասարդների շրջանում առկա հետաքրքրություն ձեռներեցության հանդեպ: Նրանք հնարավորություն են ստանում հանդես գալ նորարարական բիզնես գաղափարներով եւ նախաձեռնություններով: Մասնագիտացված հանձնաժողովը կքննի հարցաշարերը եւ մրցակցության արդյունքում կընտրվեն լավագույն առաջարկները: «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին կարող են մասնակցել երիտասարդներ մայրաքաղաքի տարբեր բարձր ուսումնական հաստատություններից, քոլեջներից, ավագ դպրոցներից ինչպես նաեւ ՀՀ մարզերից: Դասընթացների ավարտին երիտասարդներին կտրամադրվի հավաստագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ