News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վերջնագիր-ուղերձ փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պահանջով չդնել հանրաքվեի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը հաստատվել է ԱԺ–ի կողմից:

«Նախագահին մեր 3-րդ ուղերձը հանձնեցինք` ասելով, որ նա անհատապես պատասխանատու է ազգադավ գործունեության համար, որը շատ արագ պետք է կասեցնել: Եթե չանի՝ ամեն ինչ ընկնելու է իր վրա, նրա համար սա վերջին հնարավորությունն է պատմական ծանր բեռի տակ չմտնելու համար: Հայաստանի 1-ին, 2-րդ նախագահներն էլ են ասում, որ նման քայլի գնալը սխալ է, Սերժ Սարգսյանը ուզում է հազար պատգամավոր հավաքի, որոնք կասեն` ճիշտ է անում, բայց նորից ոչինչ չի փոխվի, ամեն ինչից վերև կա օրենք»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Վերջնագիր-ուղերձը նախագահականին փոխանցելուց հետո Պարույր Հայրիկյանը շարժվեց դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

NEWS.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ ԱԻՄ կուսակցությունը նաև դիմելու է դատախազություն՝ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին դեմ քրեական գործ հարուցելու համար՝ ՀՀ Սահմանադրությունը խախտելու և իրենց ունեցած իշխանությունը չարաշահելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը 2015թ. հոկտեմբերի 5-ին, ընդունել է  «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Որոշմանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ` 3 պատգամավոր: Նախագիծը ուղարկվել է հանրապետության նախագահի հաստատմանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին եւ համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ