News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին եւ 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթեւեկությունը մայրաքաղաքի հետեւյալ հատվածներում.

Հոկտեմբերի 10-ին

Ժամը 8:00-24:00՝ Ազատամարտիկների-Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչեւ Այվազովսու փողոց ընկած հատվածը

Ժամը 12:00-22:30՝ Այվազովսկու եւ Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից մինչեւ Էրեբունի հրապարակ ընկած հատվածը

Ժամը 22:00-ից՝ Սախարովի հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ

Ժամը 22:00-ից մինչեւ 11.10.2015թ. ժամը 24:00` Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոց խաչմերուկից մինչեւ Հանրապետության հրապարակ ընկած հատվածը, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից երթեւեկելի հատվածը։

Հոկտեմբերի 11-ին

Ժամը 11:00-ից՝ Շահումյան հրապարակը՝ Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածը

Ժամը 13:00-16:00՝ Գր.Լուսավորչ պողատան՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչեւ Զաքյան փողոցի խաչմերուկ

Ժամը 14:00-24.00` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ

Ժամը 12:00-16:00՝ Ռուսաստանի հրապարակը՝ Արգիշտի փողոց

Ժամը 17:30-24:00` Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ