News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների ֆորումի 31-րդ նստաշրջանի բացմանը: (ֆոտոռեպորտաժ)

Նախօրեից սկսել են Հայաստանի մայրաքաղաք ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների տասնյակ պատվիրակներ:

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Հայաստան են ժամանել Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետնախարար Առլեմ Դեզիրը, Կանադայի միջազգային զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի նախարար Քրիստիան Պարադին, Քվեբեկի միջազգային հարաբերությունների եւ Ֆրանկոֆոնիայի նախարար Քրիստին Սեն-Պիեռը, Քվեբեկի Ազգային ժողովի նախագահ Ժակ Շանյոնը, Լիտվայի ԱԳ փոխնախարար Անդրիուս Կրիվասը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքաելլա Ժանը, Բենինի ԱԳ նախարար Ակադիրի Սալիոուն, Կոնգոյի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ժան-Կլոդ Գակոսսոն, Վիետնամի ԱԳ փոխնախարար Դուոնգ Չի Դունգը եւ ֆրանկոֆոն-երկրների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հոկտեմբերի 10-11-ին կայանալիք ֆորումին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել 5 մայրցամաքները ներկայացնող 80 երկրների ԱԳՆ ղեկավարների: Ընդհանուր առմամբ, Հայաստանի մայրաքաղաք կժամանի կազմակերպության եւ քարտուղարության անդամ երկրների շուրջ 500 ներկայացուցիչ: Հանդիպման մասնակիները կքննարկեն օրակարգային, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, համապատասխան բանաձեւեր կընդունեն:

Ֆորումին զուգահեռ, կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական այցը Հայաստան: Հարուստ մշակութային ծրագիր է նախանշված, այդ թվում՝ հոկտեմբերի 10-ին Շառլ Ազնավուրի համերգը Մարզահամերգային համալիրում: Հայաստան կժամանեն երաժշտական խմբեր Ֆրանսիայից եւ Հաիթիից, որոնք համերգներով հանդես կգան Երեւանում եւ Գյումրիում:

Նշենք նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի ֆորումը համընկնում է Երեւանի 2797-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների հետ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ