News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ-չեխական «Գրինեկո-Կաս» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի Արմավիրի շրջանում աղբի վերամշակման գործարան եւ ջերմոցային տնտեսություն ստեղծել։ Այդ մասին հոկտեմբերի 8-ին Հայաստանի կառավարության նիստին հայտարարել է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների հարցերով նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։

Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 33 միլիոն եվրո, ներդրողը դա կֆինանսավորի վարկային աղբյուրներից։

Ջերմոցային տնտեսության արտադրությունը  նախատեսվում է արտահանել։

Ձեռնարկությունը կտեղակայվի Արմավիր քաղաքի սահմաններում՝ քաղաքային աղբանոցի մոտ եւ կօգնի լուծել  ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ տնտեսական զարգացման  խնդիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ