Հոկտեմբերի 8- ի գիշերը ՌԴ Ռազմա-տիեզերական ուժերի ավիացիան 22 մարտական թռիչք է իրականացրել եւ հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների 27 օբյեկտի ուղղությամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Սու-25 եւ Սու 34 կործանիչները գրոհել են Հոմսի նահանգում գտնվող ութ հենակետի։ Գնդակոծության արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են ահաբեկիչների ամրացված կառույցները»,-հայտարարել է Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Սու-25 եւ Սու-34 գրոհայինները գնդակոծել են ԻՊ-ի ահաբեկիչների պատրաստությամբ զբաղվող ճամբարներ ունեցող 11 շրջան Համայի եւ Ռաքայի նահանգներում, հավելել է Կոնաշենկովը։
ՊՆ ներկայացուցչի խոսքով, գնդակոծության հետեւանքով ոչնչացվել է ահաբեկիչներ պատրաստող ենթակառուցվածքը։