News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին գործող բիզնեսների համար կընդլայնի հարկային արտոնությունների ընդգրկումը։ «Սահմանային գյուղերում եւ համայնքներում հարկերից ազատման վերաբերյալ» օրենքի նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստին։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ակնհայտ է, որ արտադրության շատ սուբյեկտների համար տեխնիկապես անհնար է  հեռավոր գյուղերում ամբողջական արտադրական շրջան կազմակերպել, այդ թվում նաեւ՝ լոգիստիկ խնդիրների պատճառով։

Այդ պատճառով նպատակահարմար է արտոնությունները տարածել նաեւ սահմանային քաղաքների վրա, որովհետեւ այս կամ այն կերպ աշխատանքների մի մասը կտեղափոխվի գյուղեր։ Հակառակ դեպքում արտադրողների համար դժվար կլինի աշխատել գյուղերում, եւ արտոնության արդյունավետությունը կնվազի, պարզաբանել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ