News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով Հայաստան է ժամանել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առիթով:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ գոհունակությամբ արձանագրել, որ պարոն Բուքիքիոյի գլխավորած հանձնաժողովի հետ երկար տարիների պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը օգտակար է եղել Հայաստանի համար:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի այն անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում համագործակցել եւ բարձրորակ մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: Այդ համատեղ աշխատանքի արդյունքում մշակված փաստաթուղթն օրեր առաջ արժանացել է նաեւ Ազգային ժողովի հավանությանը: Նախագահը կարեւորել է պարոն Բուքիքիոյի այն ուղերձները, որոնք Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների կապակցությամբ հասցեագրվել էին Ազգային ժողովին:

Ջիանի Բուքիքիոն եւս բարձր է գնահատել Հայաստանի հետ ձեւավորված համագործակցությունը եւ ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովի, որպես չեզոք, անկողմնակալ, ոչ քաղաքական մարմնի, միակ խնդիրն իրական ժողովրդավարության ապահովումն է: Նա նաեւ հույս է հայտնել, որ հանրաքվեի անցկացման գործընթացը կլինի ազատ, արդար ու թափանցիկ, եւ դրա արդյունքում ընդունված փաստաթուղթը մեծ քայլ կլինի ժողովրդավարության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա քայլերին վերաբերող այլ հարցեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ