News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պետք է անզիջում լինի հանցավորության դեմ պայքարում եւ հետեւողական։ Այդ մասին ասվում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ ուղերձում։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ լիարժեք գործում է արտագերատեսչական քննչական կառույցը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ ձեւավորված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծման օրվանից նրա առջեւ ծառացան կազմակերպական, իրավական, նյութատեխնիկական եւ կադրային մի շարք խնդիրներ: Այժմ, երբ այդ խնդիրների մեծ մասը լուծվել է, կարելի է փաստել, որ Հայաստանի ամենամեծ քննչական մարմինը կայացման ճանապարհին է:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն կարճ ժամանակահատվածում կարողացել է զգալի դերակատարություն ստանձնել հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ պետականության ու իրավակարգի ամրապնդման գործում:

Հայաստանը հռչակված է որպես ժողովրդավարական եւ իրավական երկիր, հետեւաբար, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատանքը պետք է խարսխվի այդ սկզբունքների վրա: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պետք է անզիջում լինի հանցավորության դեմ պայքարում եւ հետեւողական՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում, առաջնորդվի սկզբունքայնությամբ եւ պատվախնդրությամբ, լինի ամուր եւ օրինապահ պետական կառույց, ինչը հնարավոր է միայն անխոնջ եւ աննկուն աշխատանքով: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իր արժանի տեղը կգտնի իրավապահ մարմինների համակարգում:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ քննչական դժվարին ծառայության մեջ, առողջություն եւ երջանկություն՝ ձեզ եւ ձեր ընտանիքներին»,- նշել է Սարգսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ