News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ավանդական այցով Ստեփանակերտ  ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ է նշել երկու հայկական պետությունների միջեւ արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, ընդգծելով համակարգված  աշխատանքների կարեւորությունը` համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։

Կարեն Միրզոյանը պատասխանել է նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ