News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ամրագրել աղբյուրները չբացահայտելու՝ լրագրողների իրավունքը։ Այդ մասին հոկտեմբերի 8-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է հանրապետության ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ հաշվետվություն ներկայացնելով 2014-ին մարդու իրավունքների մասին։

Համապատասխան դրույթը սահմանված է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում, բայց ոչ քրեադատավարական օրենսգրքում։

Այդ կապակցությամբ օրենսդիր մարմնին առաջարկվում է լրացնել քր.դատ.օր-ի 86 հոդվածի 2-րդ մասը, որը սահմանափակում է հարցաքննվողների շրջանակը։

«Առաջարկվում է, որ որպես վկա չկարողանան ներգրավել եւ հարցաքննվել ԶԼՄ-ների կազմակերպիչներն ու լրագրողները իրենց տեղեկության աղբյուրների վերաբերյալ, եթե դրանց բացահայտման մասին որոշում չի կայացվել դատարանի կողմից»,- հայտարարել է Անդրեասյանը։ Նրա խոսքով, արդարադատության նախարարությունում հայտնել են, թե հարցը քննարկվում է օրենսգրքի նոր խմբագրման շրջանակներում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ