News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծովամթերք արտահանողների իրանական միությունը ցանկանում է Հայաստանի միջոցով ռուսական շուկայում հայտնվել: «Մերգելյան էքսպո» ցուցասրահում կայացած PanArmenian Expo արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միության նախագահ Օմիդ Բահիրը:

«Մենք, իհարկե, ցանկանում ենք մեր արտադրանքն առաջարկել հայ սպառողներին: Բայց ցանկանում ենք նաեւ Հայաստանի միջոցով դուրս գալ Ռուսաստանի շուկա: Դրա համար կցանկանայինք աշխատել այստեղ: Ասենք՝ մեր արտադրանքն այստեղ ներկրել, ինչ-որ բան ավելացնել կամ ինչ-որ կերպ վերամշակել: Այդ դեպքում այն, որպես հայկական արտադրանք, կարելի է ավելի դյուրին փոխադրել Եվրամիության երկրներ, ինչպես նաեւ Ռուսաստան»,- հայտարարեց նա:

Նշենք, որ PanArmenian Expo-ն անցկացվում է հոկտեմբերի 8-11-ը: Ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է նաեւ NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ