News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսասանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի եւ Ուկրաինայի հարցով: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի հանձնարարականներին համապատասխան՝ արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարները շարունակում են քննարկումները Սիրիայում իրադրության կարգավորման ուղիների շուրջ, այդ թվում՝ Սիրիայի օդային տարածքում միջադեպերից խուսափելու, ԻՊ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարում գործողությունները համակարգելու, 2012 թվականի հունիսի 30-ին ընդունված Ժնեւի կոմյունիկեին համապատասխան Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու անհրաժեշտության տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում:

«Դիտարկվել են նաեւ Ուկրաինայի հարցով փետրվարի 12-ի Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ հաշվի աառնելով հոկտեմբերի 2-ին Փարիզում կայացած «նորմանդական քառյակի» գագաթաժողովի արդյունքները, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան օրակարգային որոշ հարցեր»,- նշել են նախարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ