News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի Արաբական հանրապետության զինված ուժերն այսօր լայնածավալ հարձակում են սկսել՝ ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու եւ ահաբեկչության ու հարձակումների հետեւանքով տուժած շրջաններն ու բնակավայրերն ազատագրելու նպատակով: Այս մասին Սիրիայի պետական հեռուստատեսության ելույթում հայտարարել է Սիրիայի Բանակի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Ալի Աբդուլլա Այուբը:

Նրա խոսքով, Ռուսաստանի ռազմական ավիացիայի իրականացրած ավիահարվածների արդյունքում զգալիորեն նվազել է ԻԼԻՊ-ի եւ ահաբեկչական այլ կազմակերպությունների մարտական պոտենցիալը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, Հալեպի նահանգում Ռուսաստանի ռազմական ավիացիայի գործողությունների արդյունքում հարյուրավոր ահաբեկիչներ են ոչնչացվել:

Անադան, Ալ-Աթարեբ, Դեյր-Հաֆիր շրջաններում, արեւմտյան Ալ-Մանսուր բնակավայրում եւ Ալ-Բաբ ավանում թիրախային հարվածների հետեւանքով էլ հարյուրավոր ահաբեկիչներ են ոչնչացվել, ինչպես նաեւ տասնյակ զրահամեքենաներ, երկու «Գրադ» հրթիռանետ եւ զինամթերքի մեծ պահեստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ