News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանցիների ծանոթ փայտե նստարանները կարող են տեղադրվել նաեւ Օդեսայում: Երեւանում անցկացվող PanArmenian Expo ցուցահանդեսի ժամանակ հայկական «Նիկոլ Դուման» ձեռնարկության տնօրեն Կառլեն Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նստարանների դիզայնը նման կլինի երեւանյանին, սակայն քաղաքային խորհրդանիշերը, իհարկե, կփոխարինվեն Օդեսայի խորհրդանիշերով:

«Մենք նմուշներ ենք ուղարկել նաեւ Նիժնի Նովգորոդ ու մի շարք այլ քաղաքներ: Լավ արձագանքներ ենք ստացել, սպասում ենք պատվերների: Ե՛վ մեզ է շահեկան, ե՛ւ նրանց: Իհարկե, մեր ապրանքը մեծ է եւ համեմատաբար ծանր, սակայն մեծ ծավալների դեպքում փոխադրության ծախսերն այդքան էլ զգալի չեն լինի»,- հավելեց Գեւորգյանը:

Նշենք, որ PanArmenian Expo-ն անցկացվում է հոկտեմբերի 8-11-ը, «Մերգելյան էքսպո» ցուցասրահում: Ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է նաեւ NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ