News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Մոնթերեյ ծոցում ճերմակ Grampus griseus՝ մոխրագույն դելֆին են նկատել: Վայրի բնության մեջ ալբինոսներ գրեթե չեն հանդիպում:

Ըստ National Geographic-ի, վառ ճերմակ գույնի երիտասարդ դելֆինին նկատել են զբոսաշրջային նավով Մոնթերեյի ծոցում զբոսնող ուղեւորները: Blue Ocean Whale Watch ընկերությունը շրջայցեր է կազմակերպում, որի ընթացքում ուղեւորները կարող են հետեւել կետերի եւ դելֆինների: Սակայն բազմամյա գործունեության ընթացքում առաջին անգամ են ալբինոս-դելֆին տեսնում:

Մոխրագույն դելֆինները տարածված են ամբողջ աշխարհի բաց եւ ափամերձ ջրերում: Հասուն դելֆինները 300-500 կգ են կշռում եւ 4 մետր երկարություն ունեն: Մոխրագույն դելֆինի կյանքի տեւողությունը 30 տարի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ