News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի խաղամակարդակը ավելի բարձր էր, դրա համար էլ հաղթեց Հայաստանի հավաքականին։ Ընկերական խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։

Նշենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին ընկերական խաղում 0:4 հաշվով պարտվեց Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիր Ֆրանսիային: Հայաստանի թիմը 5-րդ անգամ հանդիպեց ֆրանսիացիներին՝ կրելով 5-րդ պարտությունը:

Հետխաղյա ասուլիսում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե որքանով ստացվեց մարզչի կողմից իրականացված փորձարկումը, Սարգիս Հովսեփյանը պատասխանել է. «Շատ հետաքրքիր էր, այսպիսի հավաքականի դեմ փորձում էինք հակագրոհներով խաղալ։ Ինչ-որ չափով ստացվում էին հակագրոհները, պահեր կային, բայց վարպետությունը չհերիքեց այդ պահերն օգտագործելու։ Ինձ թվում է, որ առաջին խաղակեսը ստացվեց, բայց ամբողջությամբ չստացվեց, որովհետեւ այսպիսի ուժեղ հավաքականի դեմ էինք խաղում»։

Հովսեփյանը չի ժխտում, որ մեր հավաքականի խաղում թերություններ կային, բայց. «Ֆրանսիայի խաղացողների մակարդակը շատ բարձր էր, եւ մեր տղաները ուղղակի չէին հասցնում։ Դա նորմալ երեւույթ է։ Ունեինք ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամ էին այսպիսի մրցաշարի մասնակցում, եւ իրենց համար մի փոքր անսովոր էր այսպիսի բարձր որակը»։

Հարցին, թե խաղում մեր հավաքականի առաջատարներից մի քանի քանիսն ինչու էին նստած պահեստայինների նստարանին, իսկ մի քանիսն էլ փոխարինվեցին, մարզչի պաշտոնակատարը պատասխանել է. «Կային վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ, Յուրա Մովսիսյանը, Վարազդատ Արոյանը, որը վատառողջ էր։ Եթե Յուրային խաղացնեինք, Ալբանիայի դեմ խաղը բաց կթողներ։ Ալբանիայի հետ խաղը մեզ համար շատ կարեւոր է։ Առջեւում կա կարեւոր խաղ։ Ֆրանսիայի հետ խաղը ընկերական խաղ էր, եւ հնարավորություն տվեցինք երիտասարդներին, որ  փորձ ձեռքբերեն»։

Մարզչի պաշտոնակատարը գոհ չէ մեր ընտրանու խաղից, բայց, այդուհանդերձ, կարծում է, թե այն ֆուտբոլը, որ մեր հավաքականը խաղաց առաջին խաղակեսին, օգուտ կտա ԱԼբանիայի դեմ խաղում։

Հովսեփյանը ընդգծեց, թե Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ խաղացին, բոլորն էլ գրոհում էին։ «Նորից եմ կրկնում, խաղամակարդակների տարբերությունը երեւում էր»,- ամփոփեց Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը զբաղեցնող Հովսեփյանը։

Վերա Մարտիրոսյան՝ Նիսից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ