News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլեւս հարկերից ազատված ոլորտ չի լինելու։ Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ։

Գյուղատնտեսության  հարկային  արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր։ Սակայն այդ ժամկետը հետաձգվեց։ Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն, սահմանվում  է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ։ Նույն 2020 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով սկսելու է հարկվել նաեւ գյաղտեխնիկայի,  թունաքիմիկատների,  տնկիների, սերմնացուների    վաճառքը։

Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա։ Սակայն այստեղ առաջանում են գյաղմթերքների արտադրության եւ իրացման հետ կապված հաշվառման լրջագույն խնդիրներ, որոնց իրականացումը ծախսատար է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ