News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Մասիսի հատվածը փակելուց եւ տեւական պայքարից հետո ուշ երեկոյան գյուղացիներին հաջողվել է 4 օր շարունակ արեւի ու անձրեւի տակ մնալուց հետո մթերել իրենց բերքը։ Սակայն ոչ թե Գագիկ Ծառուկյանին պատկանող Մասիսի գործարանում, այլ Մխչյան գյուղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատ-Վինկոն» գործարանում։

Ճանապարհը փակած գյուղացիներն ասացին, որ նախորդ օրը երեկոյան, երբ դեպքի վայր է ժամանել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, նա հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո հայտարարել է, թե ամեն ինչ կարգին է, կարելի է շարունակել մթերումը։ Երբ խաղողագործները ճանապարհը փակած իրենց մեքենաները քշել են դեպի Մասիսի քաղաքում Ծառուկյանին պատկանող գործարան, կրկին խոչընդոտների են հանդիպել, եւ ավելի ուշ պարզվել է, որ իրենց խաղողը կարող են մթերել ոչ թե Ծառուկյանի, այլ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում։ Ուշ երեկոյան արդեն «Վինկոն» գործարանում բերքը մթերված էր։ Փաստորեն խնամի Աբրահամյանը չի թողել, որ խնամի Ծառուկյանի դեմ ծավալված բողոքի ակցիան թեժ զարգացումներ ստանա եւ ճարահատյալ մթերել է խնամու հետ պայմանագրեր ունեցողների բերքը։

Ի դեպ, գյուղացիները մեզ հետ զրույցում նաեւ ասացին, որ գյուղնախարարությունը ոչ մի լծակ չունի ազդելու Ծառուկյանի ու նրան պատկանող գործարանի վրա, որպեսզի ընդունեն գյուղացիների բերքը։ Առավել եւս, եթե նրանք նախօրոք պայմանագրեր են կնքել Ծառուկյանի հետ։ Նախօրեին, երբ պաշտոնյաների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարի ու փոխնախարարի այցերից հետո խաղողագործները գնացել են Ծառուկյանի գործարան, գործարանից պատասխանել են, որ իրենք ենթարկվում են միայն Ծառուկյանին, միայն Ծառուկյանը կարող է ասել՝ մթերե՞ն խաղողը, թե՞ ոչ։ Իսկ Ծառուկյանն ասել է՝ ոչ։

Նշենք, որ նույն վիճակն է նաեւ Արմավիրի մարզում։ Այնտեղ եւս Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանում տեւական ժամանակ է՝ հրաժարվում են մթերել խաղողը, թեեւ նրանք պայմանագրեր ունեն Ծառուկյանի հետ, եւ նա էլ նախապես գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա։ Սակայն ինչ-որ պահից Ծառուկյանը «զադնի» դրեց՝ հայտարարելով, որ «էս երկրում ինքը միակը չէ» ու «քաքը չի ընկել», որ գործարաններ ունի։

Ստեղծված վիճակում խաղողագործներին այլ բան չին մնում, քան, իրենց խոսքով՝ ջրի գնով մթերել խաղողը, եթե դա հաջողվի, կամ, ինչպես նախօրին գյուղացիներից մեկն էր վարվել, պարզապես թափել բերքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ