News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի քաղաքապետ։ Ինյանցիո Մարինոն հրաժարական է տվել՝ ծախսերի հետ կապված սկանդալից հետո, հաղորդում է Gazeta՝ վկայակոչելով Reuters-ը:

Բանն այն է, որ իր ծախսերը նախկին քաղաքապետը ծածկել է ոչ թե իր, այլ քաղաքապետարանի կրեդիտ քարտի օգնությամբ: Նա համաձայնել է վերադարձնել 20 հազար եվրոն, որ հանել է քաղաքապետարանի քարտից:

Այդուհանդերձ, հրաժարականի որոշումն ընդունվել է, քանի որ Մարինոյի նկատմամբ հասարակության վերաբերմունքը բացասական է: «Ես հեռանում եմ»,-ասված է նրա ուղերձում, որտեղ նաեւ նշվում է, որ այդ որոշումը կայացնում է միայն քաղաքի շահերից ելնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ