News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրյուսելում երկաթուղային տրանսպորտը կաթվածահար է եղել Բելգիայի երկաթուղու ազգային միության աշխատակիցների 24-ժամյա գործադուլի պատճառով:

Գործադուլը սկսվել է նախօրեին ուշ երեկոյան:

Բրյուսել- Փարիզ ու Փարիզ- Բրյուսել երթուղիներում ուրբաթ չեղյալ են հայտարարվել Thalys ճեպընթաց գնացքների բոլոր ռեյսերը, բացի երկուսից՝  երեկոյան ժամերին: Գործադուլը խախտել է նաեւ Բրյուսելի ու Լոնդոնի միջեւ երթևեկող Еurostar գնացքների չվացանկը: Բրիտանիայի մայրաքաղաքից ճանապարհվող ուղեւորներին իջեցնում են Լիլ ֆրանսիական քաղաքում, իսկ այնտեղից արդեն ավտոբուսներով հասցնում Բրյուսել:

Ինչպես հայտնել է Libre Belgique թերթը, գնացքավարներն ու կոնդուկտորները այս գործադուլով իրենց բողոքն են արտահայտում Բելգիայի կառավարության ծրագրերի դեմ, որոնց համաձայն կառավարությունը պատրաստակամություն է հայտնում  գործադուլների դեպքում ապահովել երկաթուղային տրանսպորտի ուղեւորների սպասարկումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ