News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը նեղացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրներից։ Պատճառն այն է, որ Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում» հիմնականում հենց Մինսկի խմբի համանախագահ-երկրների կամ զարգացած եվրոպական պետությունների քաղաքացիներն են։

Ինչպես գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով  Dailykarabakh-ը, ԱԳՆ «սեւ ցուցակում» ընդգրկված է 49 երկրների 501 քաղաքացի։ Հատկապես մեծ թիվ են կազմում ՌԴ քաղաքացիները՝ 133 մարդ։ Երկրորդ տեղում Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն է՝ 41 մարդ։ Իսկ առաջին եռյակը եզրափակում է Գերմանիան՝ 38 մարդ։ Ի դեպ, Գերմանիան նույնպես Մինսկի խմբում է։

Ցուցակում կա Իտալիայի 36 եւ Ֆրանսիայի 30 քաղաքացի։  Մեծ Բրիտանիան ունի Ադրբեջանում նոն գրատա հայտարարված 19 քաղաքացի, իսկ Շվեյցարիան՝ 10։

Բացի այդ, «սեւ ցուցակում» են Վրաստանի 11, Ադրբեջանի «եղբայրական» Թուրքիայի 2 եւ Իրանի 3 քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ «սեւ ցուցակում» են հայտնվում այն մարդիկ, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ առանց Ադրբեջանի թույլտվության։ Ցուցակը տարեցտարի մեծանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ