News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անգլիկան-Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական երկխոսության հանձնախմբի 4-րդ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Հոկտեմբերի 5-10-ին Ուելսում (Մեծ Բրիտանիա),  քննարկվել է Սուրբ Հոգու դերի ընկալման հարցը:

Թվով չորրորդ այս նիստը (առաջինը տեղի էր ունեցել 2002 թվականին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում) նվիրված էր Անգլիկան եւ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների ավանդությունների մեջ Սուրբ Հոգու դերի եւ աստվածաբանական նշանակության ընկալմանը:

Հանձնախումբը, ներկայացված աստվածաբանական զեկույցների ու բանախոսությունների հիման վրա, մոտ ապագայում նյութի շուրջ լույս կընծայի միջեկեղեցական փաստաթուղթ:

Հայ Առաքելական Եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբի նիստին իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ