Հայաստանի ազգային հավաքականը լավ թիմ է, նրանց պաշտպանությունը խնդիրներ էր ստեղծում մեզ համար: Այս մասին «Եվրո 2016» ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Ֆրանսիա - Հայաստանի խաղից հետո NEWS.am-ի թղթակցի հեր զրույցում ասել է Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը:
«Հայաստանի ազգային հավաքականը լավ թիմ է, նրանց պաշտպանությունը խնդիրներ էր ստեղծում մեզ համար: Հայերը փորձում էին անել ամեն բան որպեսզի դժվարեցնեն մեր հաղթանակը: Հայաստանի ազգային հավաքականից ամենից շատ ինձ դուր եկավ Մարկոս Պիզելիի խաղը»:
Վերա Մարտիրոսյան ՝ Նիսից