News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների բանտերից մեկում բռնկված հրդեհից զոհվել է 9 մարդ։ Եվս մի բանտարկյալ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Ինչպես հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը, հրդեհը բռնկվել է Լեյտե կղզու Աբույոգ քաղաքում, որը մայրաքաղաք Մանիլայից 620 կմ հարավ-արեւելք է ընկած, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես գործակալությանը հայտնել է արդարադատության նախարար Լեյլա դե Լիման, զոհվածների մեծ մասը գտնվում էր հոգեկան հիվանդների համար նախատեսված մասնաշենքում։

Աբույոգ քաղաքի ոստիկանապետի տեղակալ Կոնստանտինո Պեդրոսայի խոսքով՝ հրդեհը չէր հաջողվում մարել մոտ 8 ժամ։ Հրդեհից ամբողջովին այրվել է բանտի մեկ մասնաշենք, որը նախատեսված էր 500 մարդու համար, սակայն որտեղ պահվում էր 1256 բանտարկյալ։

Այս պահին հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ