News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ալյանս» ավիաընկերությունը թռիչքներ կսկսի իրականացնել 2016թ. մարտից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ալյանս» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Արարատ Սարգսյանը: Հիմնադիր տնօրենը նշեց, որ ընկերությունը դեռ 2 ինքնաթիռ ունի, ավիաընկերությունն իրականացնելու է շուրջ 13 ուղղություններով չվերթներ՝ Երեւան-Մոսկվա, Երեւան-Բեյրութ, Երեւան-Իրան, Երեւան-Աշխաբադ եւ Ռուսաստանի Դաշնություն: Հիմնադիր տնօրենը նշեց, որ ավիաընկերությունը բացվել է 2014թ.  ապրիլին եւ քաղավիացիայի կողմից արդեն շահագործողի վկայական  է ստացել:

«Քանի որ ամառային չվացուցակը մարտից է սկսվում, որոշեցինք թռիչքներն իրականացնել մարտից: Գնային քաղաքականությունը որոշելը  շատ բարդ է, այն շատ բարձր չի լինի, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն թռիչքից առաջ  կվերանայվի»,-ասաց Արարատ Սարգսյանը:

Ըստ Արարատ Սարգսյանի ամենամեծ սխալը բաց երկնքի քաղաքականությունն իրականացնելն էր, քանի որ չունենալով հայկական փոխադրող, սկսվեց  աշխատանքը ռուսական չորս խոշոր ավիաընկերության հետ:

«Արմավիան չձախողովեց, այլ ձախողեցին, քանի որ այն մենաշնորհ էր շուկայում եւ իրավունք չուներ ձախողվելու: Հիմնական սխալները կադրային ու մենեջմենտի հարցերն էին: Շուկան ռիսկային է, բայց ես այդ ռիսկին դիմում եմ, քանի որ իմ ինքնաթիռները  100 տեղից ավելի են»,-ասաց Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ