Լեւենի Կաթոլիկական համալսարանի իրավունքի դոկտոր Կուն Լենարթսը՝ (Koen Lenaerts) Եվրամիության դատարանի նոր նախագահ է ընդրվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ԵՄ-ի բարձրագույն դատական հաստատության մամուլի ծառայությունում։
Լենարթսի լիազորությունների ժամկետը մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 6-ն է։ «Եվրոպական արդարության դատարանի» նախագահի պաշտոնում բելգիացին փոխարինել է հույն Վասիլիոս Սկուրիսին, որը թոշակի է անցել։
Լենարթսը 2003 թվականից ի վեր հանդիսանում է առաջին ատյանի դատարանի կոլեգիայի անդամ։ Իսկ 2012 թվին նա նշանակվել է Եվրամիության դատարանի նախագահի տեղակալ։
Նրա նախագահը դատավորների կողմից ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ երեք տարի ժամկետով եւ ղեկավարում է դատական հաստատությունը. լիագումար նիստեր է հրավիրում, պալատների միջեւ բաշխում է դատական գործերը, կարող է դադարեցնել որեւէ գործի հետաքննությունը։