«Էրեբունի-Երեւան» տոնի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին եւ 11-ին Կասյան փողոցի վերին հատվածի եւ «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 17-ից տոնավաճառները կգործեն բնականոն հունով։