News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսամետությունը, եվրոպամետությունը, ամերիկամետությունը պետք է վերացվեն Հայաստանի քաղաքական կուլտուրայից, որպես մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետություն ունենալու կամքը խաթարող լրջագույն գործոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր մտածում եւ գործում են որպես Ռուսաստանի, կամ Եվրոպայի, կամ ԱՄՆ-ի «պատրիոտներ» պետք է մերժվեն եւ դուրս մղվեն ներքաղաքական կյանքից:

«Հայկական ինքնիշխանության կամքի կենտրոնի ձեւավորումն է մեր պետականության կենսունակության հիմնական երաշխիքը:

Վերը շարադրվածը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել Ռուսաստանի կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման մերժում: Անմտություն կլինի թերագնահատել այդ երկրների հետ հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի համար:

Խոսքը այն ուժերի եւ գործիչների մասին է, ովքեր արտաքին շփումների եւ ներքաղաքական պայքարի ընթացքում մոռանում են, թե իրենք որ երկրից են»,-նշել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ