News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն եւ վստահելի գործընկեր է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, ով Երեւան է այցելել «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Քաղաքապետարանից NWES.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասել է. «Երկու քաղաքների միջեւ ստորագրված համագործակցության նոր` 2015-2020թթ. ծրագիրը, մեկ անգամ եւս փաստում է, որ մեր գործընկերային հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային: Վստահ եմ, որ փոխգործակցության այս նոր փուլը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության շրջանակներն ու իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու քաղաքների բնակիչների: Համոզված եմ նաեւ, որ մեր այս հանդիպումը եւս գործնական նոր որակ կհաղորդի Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ կառուցողական ծրագրերի իրականացմանը»:

Օլգա Կազանսկայան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանի օրվա առթիվ` նկատելով, որ Երեւանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն եւ վստահելի գործընկեր է:

«Համագործակցության նոր ծրագիրն իսկապես նոր հնարավորություն է՝ գտնելու համատեղ լուծումներ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով: Այս հարցում, անշուշտ, իր կարեւոր դերակատարումն ունի մեր երկու ժողովուրդների դարավո ր բարեկամությունը եւ, իհարկե, երկու քաղաքների միջեւ հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետեւողականությունը, պարոն քաղաքապետ, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի: Երեւանի օրվան նվիրված տոնակատարությունն արդեն մեզ համար դարձել է հոգեհարազատ, եւ համոզված եմ, որ այս անգամ եւս հրաշալի տպավորություններով ենք վերադառնալու Սանկտ Պետերբուրգ», - նշել է Օլգա Կազանսկայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ