News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, չսահմանափակվելով կանաչ տարածքների ոչնչացմամբ,  փորձում է ընդլայնվել՝ ի հաշիվ նոր անտառների եւ համայնքների: Այս մասին հայտարարություն է տարածել Civil voice ՀԿ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այս անգամ Թեղուտի ՓԲԸ-ի թիրախում հայտնվել է ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի հայրենի Ծաղկաշատ համայնքը: Արդեն  տեղի է ունեցել երկու լսում՝ ընդ որում, ինչպես գյուղացիներն են պնդում՝ ստի եւ խաբեության մթնոլորտում:

Գյուղացիները նաեւ պնդում են, որ գյուղը կանգնել է բառացիորեն ոչնչացման եզրին: Թեղուտի օրինակը աչքի առաջ ունենալով՝  գյուղացիները հավաստիացնում են, որ պայքարելու են մինչեւ վերջ եւ ոչ մի դեպքում չեն ուրանալու իրենց անցավորների գերեզմանները, որոնց անմիջական հարեւանությամբ էլ նախատեսվում է հանքի շահագործումը: Ի դեպ այս համայնքում են գտնվում նաեւ Վալերի Մեջլումյանի ծնողների գերեզմանները:  Արդեն հրապարակվել է համայնքի 95 տոկոսի կողմից ստորագրված հանքի շահագործման դեմ ուղղված բաց նամակը:

 Civil voice հասարակական կազմակերպությունը անթույլատրելի է համարում Ծաղկաշատ համայնքի եւ շրջակա անտառապատ  տարածքների ոչնչացման ծրագիրը՝ իր աջակցությունն հայտնելով համայքնի ժողովրդի արդարացի պայքարին եւ միեւնույն ժամանակ կոչ անում Վալերի Մեջլումյանին՝ հայրենի գյուղը ոչնչացնելու փոխարեն ՝ հոգալ գյուղացիների բազմաթիվ խնդիրների գոնե մի փոքր մասը: 

Տպել
Ամենաշատ